Search
Close this search box.

Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը փետրվարի 6-ին ազատ կարձակվի կալանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։

Բանն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ընդունած որոշմամբ մերժել է Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Իսկ կալանավորման մասին նախորդ որոշման ժամկետն ավարտվում է փետրվարի 6-ին։

«Դատարանի որոշումը թեև բողոքարկման ենթակա է, նախաքննական մարմինը կարող է այն բողոքարկել։ Բայց բողոքարկումը ինքնին չի կասեցնում որոշման կատարումը։ Այսինքն` փերվարի 6-ին անձը ազատ է արձակվելու։ Իսկ նախաքննական մարմինը,եթե ցանկանա, կարող է այդ ընթացքում բողոքարկում իրականացնել Վերաքննիչ դատարան»,– պարզաբանեց փաստաբանը` միաժամանակ հավելելով, որ մինչև փետրվարի 6-ը բողոքարկման գործընթացը հազիվ թե ավարտվի։

Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում էր նաև Սերժիկ Ամիրխանյանը։

Please enter a valid URL