Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանում #Covid-19 նոր Օմիկրոն շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ:
Օմիկրոնն արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.
🔹չոր հազ և կոկորդի ցավ,
🔹քթի փակվածություն կամ քթից արտադրություն,
🔹թուլություն,
🔹գլխացավեր,
🔹մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր,
🔹գոտկատեղի ցավեր:
Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները,
իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:
Եվ իհարկե, չենք մոռանում, պատվաստվել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ #բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև Օմիկրոն շտամի դեպքում:
Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:
Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն