Տեսանյութը արվել է 2018 թվ․ ձմռանը, իսկ դպրոցն արդեն կառուցվում է սուբվենցիոն ծրագրով։
2018 թվականն էր, որ Ֆրանսիայում գործող երկու ասոցացիաներ՝«Bonheur Retrouvé»-ն և «Les Armeniens de Bretagne»-ն որոշեցին հատուկ ծրագիր իրականացնել՝ ուղղված Հայաստանի սահմանամեևձ գյուղերի դպրոցաշինությանն ու բարեկարգմանը․ Գեղարքունիքի մարզպետարանի օգնությամբ ընտրվեց Լեռնահովիտ գյուղի դպրոցը, որը հողե շինություն էր, մոտ 100 տարեկան։
Ապա երկու ասոցացիանները միավորեցին իրենց ջանքերը և Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպվեցին բարեգործական համերգներ, որպեսզի դրանից գոյացած հասույթը ուղղվի դպրոցի նոր շենքի կառուցմանը։
Սակայն հանգանակված գումարը նոր դպրոց կառուցելու համար քիչ էր․ այստեղ գործի անցավ նաև ՀՀ կառավարությունը։ Ամիսներ հետո Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացրին, որ սուբվենցիոն ծրագրով Լեռնահովտում կսկսվի նոր դպրոցի կառուցումը, որի բացումը նախատեսված է 2023 թվականին․ Միանգամից «Bonheur Retrouvé» և «Les Armeniens de Bretagne» ասոցացիաների և Գեղարքունիքի մարզպետի և աշխատակիցների հետ նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ դպրոցի կառուցումից հետո երկու ասոցացիաների հանգանակած 10 հազար 500 եվրո գումարը հատկացնել դպրոցին՝ լաբորատորիայի և դպրոցի շենքի կահավորմանը։«Սա մեր ֆրանսահայ հայրենակիցների լավագույն և խոստացված նվերը կլինի Լեռնահաովտցի փոքրիկներին»-, վստահեցրին Գեղարքունիքի մարզպետարանից
Այսօր այդ գումարը գտնվում է հատուկ հաշվեհամարի վրա, և այն պահին, երբ կավարտվի դպրոցի կառուցման աշխատանքը, միանգամից հանգանակված գումարով կսկսվի գույքի ձեռք բերումը։ Սա լավագույն նվերը կլինի սահմանամերձ դպրոցի սաներին Ֆրանսիայում գործող «Bonheur Retrouvé»-ն և Les Armeniens de Bretagne ասոցացիանների, մասնավորապես այս ձեռնարկի կազմակերպիչներ Վիգեն Հակոբյանի և Հայկ Մելիքյանի ու ֆրանսահայերի կողմից։
Լուսանկարները նոր կառուցվող դպրոցից են․
2023 թվականին դպրոցի բացմանը ակնկալվում է նաև «Bonheur Retrouvé» և «Les Armeniens de Bretagne» ասոցացիաների ներկայացուցիչների մասնակցությունը։
Armlife.am