Նախկինում օրինակ, իմ մեքենայի համար ԱՊՊԱ վճարը տարեկան կազմել է 31 հազար դրամ, նոր օրենքով, եթե վթար չենք ունենում, թանկանում է 3 հազար դրամով: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիա իրականացնող վարորդներից Սեւան Պետրոսյանը:
«Եթե վթարը լինում է իմ մեղքով եւ հարվածում եմ շատ թանկարժեք մեքենայի, վճարը 300 տոկոսով բարձրանում է, բա հետո՞: Սա է մեր դժգոհությունը:
Ես ոչ որեւէ մեկից ակնկալիք ունեմ, ոչ հանդիպում եմ պահանջում, ուղղակի ես իմ անհամաձայնությունն եմ արտահայտում»,-ասաց նա:
Վարարոդը տեղեկացրեց, որ ոստիկանները բողոքի ակցիա իրականացնելու համար արձանագրություն կազմեցին՝ որպես պատճառ նշելով «անհարկի երթեւեկությունը»:
«Ոստիկանն ասաց, որ 5 հազար դրամ է տուգանքը, բայց ես բողոքարկելու եմ, քանի որ համաձայն չեմ»,-ասաց Սեւանը: