Search
Close this search box.

Ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս. Արմեն Աշոտյան

Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական եւ հայ ադրբեջանական ուղղություններով։

Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, եւ ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյան եւ այլն, թռավ նրա վրայից։

7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։

Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»:

Please enter a valid URL