Որևէ մեկն ունի՞ սպառիչ բացատրություն, թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչու՞ է Վահագն Խաչատրյանը դարձել Խաչատուրյան (համենայնդեպս շատ լրատվամիջոցներ հիմա նրան Խաչատուրյան ազգանվամբ են հիշատակում)։ Ստորև բերված նկարն արել եմ Ազգային Ժողովի՝ 1996թ. հրատարակված ուղեցույց գրքույկից, որում 4 տեղ նա հիշատակված է Խաչատրյան։ Տարիներ շարունակ լուսաբանելիս նրա ազգանունը հիշատակել ենք առանց ու-ի, ոչ մի անգամ չի սրտնեղել, թե սխալ ենք, չի ուղղել… Եկեք հիմա պարզենք, թե ինչ է պատահել, թե չէ՝ ընտրվելուց հետո հրաժարական տված նախագահ Արմեն Սարգսյանի դարդը մի անգամ էլ չվերապրենք…
Լրագրող Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից