Search
Close this search box.

Մեծ Բրիտանիայում կարող են բռնագրավել ռուսաստանցի օլիգարխների սեփականությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում մտադիր է սառեցնել Կրեմլի հետ կապված ռուսական ընկերությունների ակտիվները, ինչպես նաեւ արգելել մի շարք անձանց մուտքը, գրում է Times թերթը, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասսը չի բացառել ռուսաստանցի օլիգարխների սեփականության բռնագրավումը, եթե Ուկրաինայի շուրջ լարվածությունը սրվի։

Times թերթի տեղեկություններով, արգելքը կարող է տարածվել այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա, ովքեր «ռազմավարական նշանակություն ունեն» ՌԴ իշխանությունների համար։

Սպասվում է, որ նոր փաթեթը Մեծ Բրիտանիայի խորհրդարան է ներկայացվելու հունվարի 31-ին։

Please enter a valid URL