1in.am-ի տեղեկություններով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավատարիմ մնալով օրենքի պահանջին, որոշել է նախագահի պաշտոնում անկուսակցական թեկնածու առաջադրել, որը միաժամանակ կհանդիսանա թիմի անդամ և կունենա գաղափարական ընդհանրություն հեղափոխական իշխանության հետ:
Թեև նախագահի պաշտոնի համար բազմաթիվ այլ անուններ էին շրջանառվում, սակայն իշխանությունների ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա:
1992-1996 թվականներին Վահան Խաչատրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: