Ամերիկացի գործարար, Tesla Motors-ի ղեկավարի կարողությունը մեկ օրում նվազել է 24,5 մլրդ դոլարով, իսկ էլեկտրամոբիլներ արտադրությանբաժնետոմսերն ընկել են ավելի քան 11%-ով, հայտնում է Forbes-ը։
Իլոն Մասկը աղքատացել է 10%-ով, սակայն շարունակում է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը՝ 218,3 մլրդ դոլար կարողությամբ։ Նշենք, որ 2021 թվականին միլիարդատերը սահմանել է 300 միլիարդ դոլարի պատմական ռեկորդ, և ինքն է դարձել ամենահարուստ մարդը։