Սասուն Միքայելյան, նախ բացատրի ինչի են ձեզ պատվի առնում։ Հասարակական կազմակերպության ղեկավար եք, Բրիգադի հրամանատար գնդապետը ինչի պիտի չեստ տա։ Լրիվ եք գժվել
Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալների զորամաս ժամանման դեպքում զորամասի հրամանատարը դիմավորում, զեկույց է տալիս և ուղեկցում է այդ անձանց, իսկ հրավերով ժամանած Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակիցներին, զինված ուժերի վետերաններին, գիտության, մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներին, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների և այլ պատվավոր անձանց զորամասի հրամանատարը դիմավորում է և ներկայանում առանց զեկույց տալու:
Լրագրող Մարիամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից