Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Չարենցի փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ առևանգելուց հետո Շահումյան փողոցում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։ Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը։