Search
Close this search box.

Ինչու էր Փաշինյանը պարզաբանում, թե ինչ նկատի ուներ Ալիևը, որ ասում է՝ Երեւանը իրենցն է․ էլ ինչ են զիջելու

ՔՊ-ական իշխող խմբակի՝ Բաքվի շահերի եւ իրավունքների փաստաբանությունն անցնում է տրագիկոմեդիայի սահմանը։ Դա ցույց է տալիս «խաղաղ դարաշրջանի հայեցակարգի» էությունը՝ այն կարող է հիմնավորվել միայն Բաքվի շահերի եւ իրավունքների ծիրում

Մի քանի օր առաջ Փաշինյանը հայ հանրությանը բացատրում էր, թե ինչից է գալիս Ալիեւի ագրեսիվ հռետորաբանությունը, օրինակ, որ Երեւանը իրենցն է՝ «նախկինում մենք էինք նման բաներ ասում, հիմա էլ նա է մեզ ասում»։ Իսկ ԱԳՆ քաղկոմիսար Արարատ Միրզոյանը ավելի հեռուն գնաց։

Հայկական կողմը փորձում է Բաքվից պարզաբանումներ ստանալ, թե առաջարկությունների փաթեթի որ մասն է անընդունելի նրանց համար, ասել է Արարատ Միրզոյանը։ Խոսքը զորքերի հայելային հետքաշման եւ սահմանազատման աշխատանքները սկսելու՝ քպ-ական խմբակի առաջարկների մասին է, որը Մոսկվայի միջոցով փոխանցվել է Բաքվին եւ մերժվել։

«Հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել», ասել է Արարատ Միրզոյանը։

Տեսնենք ինչն է անընդունելի, էդ էլ զիջենք՝ քաղկոմիսարի պատասխանի իմաստը սա է։

Նույն ճեպազրույցում նա «ժողովուրդ ջանին» կոչ էր արել պատրանքներով ու խաբկանքի մեջ չապրել։ Պատրանքներն ու խաբկանքը հայկական իրավունքներն ու շահերն են, դրանք հիմնավորելը, պաշտպանելն ու պահանջներ ներկայացնելը՝ արկածախնդրություն։ Սա էլ «խաղաղ դարաշրջանի հայեցակարգի» հայկական բաժինն է։
lragir.am

Please enter a valid URL