Search
Close this search box.

Վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:

Ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, Կոտայքի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը:

Տեղում ռեստորանային համալիրի աշխատակիցները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ բակում մի խումբ անձինք վիճաբանել են անվտանգության աշխատակիցների հետ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ:

Ըստ նախնական տեղեկությունների, կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործություններ՝ վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL