Search
Close this search box.

Թալանել են «Հրապարակ» թերթի լրագրողի տունը. նրան պատճառվել է խոշոր չափի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին, ոստիկանության Չարենացավանի բաժին դիմած, Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վահե Մակարյանի ահազանգի փաստով:

Վերջինս այդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ հունվարի 20-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են տարբեր արտարժույթի գումարներ, 1 հատ ոսկյա կախազարդով շղթա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Կայքի տեղեկություններով, Վ. Մակարյանը «Հրապարակ» թերթի լրագրող է և նրան պատճառվել է մոտ 750 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL