Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 21-ամյա աղջիկը վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել։
Նախապատրաստվում են նյութեր: