Search
Close this search box.

Հերթական աղանդի զոհերը. քաղաքում բուկլետներ են բաժանվում

Մորմոնները ընկած ամբողջ քաղաքում անգլերենի անվճար դասընթացների բուկլետներ են բաժանում։ Պատկերացնում եք, թե քանի հարյուր երիտասարդ կուտի անվճար դասընթացների խայծը և իր կամքից անկախ կդառնա այդ հերթական աղանդի զոհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Մորմոնները ընկած ամբողջ քաղաքում անգլերենի անվճար դասընթացների բուկլետներ են բաժանում. քիչ առաջ ինձ էլ մոտեցան, բարձրակարգ անգլերենով ուղարկեցի համապատասխան սրբի մոտ…

Բայց պատկերացնում եք, թե քանի հարյուր երիտասարդ կուտի անվճար դասընթացների խայծը և իր կամքից անկախ կդառնա այդ հերթական աղանդի զոհը:
Չնայած Հայաստանում գործող աղանդները մեկը մյուսից հետաքրքիր տակտիկա ունեն. էլ մանկական ու երիտասարդական ճամբարներ, էլ անվճար դասընթացներ, ինչ ուզես:

Ու այս ամենը, իհարկե, պետական ապարատի լուռ համաձայնության ներքո:
Ցտեսություն»,- գրել է Գրիգորյանը։

Please enter a valid URL