Search
Close this search box.

Տրանսֆեր Կոլումբիայից. «Արարատ–Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբում Կոլումբիայից համալրում է եղել. թիմին էմիացել կոլումբիացի եզրային կիսապաշտպան, 24-ամյա Ջոնաթան Դուարեն։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մինչ«Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ»,– նշված է հաղորդագրությունում։

Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեր» ֆուտբոլային ակումբում։

Please enter a valid URL