Search
Close this search box.

Վարակակիրների թվի ու մահվան դեպքերի աճ ունենք. ինչ իրավիճակ է Հայաստանում

Հայաստանում հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 716 415 վերջին մեկ օրում` 7342 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 19 316 պացիենտ: Մեկ օրում աճել է 2351-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 335 462 անձ` վերջին մեկ օրում 235 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8041 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան 3 դեպք է գրանցվել, նման դեպքերի ընդհանուր թիվը 1529 է:

Please enter a valid URL