Search
Close this search box.

Արցախի Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

Արցախի Հանրապետության Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին տեղեկությունների առնչությամբ։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավորների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ:

Նշվում է, որ Ս. Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այնուհետև այն վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով ԱՀ Նախագահի վերջնական որոշմանը։

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է, որ հունվարի 23-ին ժամը 18:55-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ոստիկանությունն անմիջապես ստացված տեղեկությունը գրանցել է հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում, այնուհետև սահմանված կարգով իրականացրել ստուգումներ, որի արդյունքում ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ինչի արդյունքում կողմերը կտրականապես հրաժարվել են, հերքելով, ծեծկրտուքի մասին տեղեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL