Search
Close this search box.

ՀՀ ԱԳ նախարարի ժպ-ն. «Եղեռնն ու հայրենիքը՝ անցյալում, դատ չկա, ապագա՝ ունենք, համեցեք»

Կարեւորը 2050-ի ապագան է: Մի քիչ էլ ներկայի հայ զույգ բանագնացները, որ սերել են թուրքական մսուրից: Դեռեւս հնարավոր չէ նորմալացման շուրջ նրանց որեւէ պաշտոնական հայտարարություն վստահել: Թույլատրված է հյուսել «Ֆրանգի երկրում, մութ միջանցքում, իմ բաճկոնի փեղկը Մեւլյուդա փեղկին ոնց շանթ շառաչեց» դյուցազներգությունը Ցռերի ոգով՝ ոչ ավելին: Այսուհետ էլ, բոլոր կարեւոր հայտարարությունները կլսեք անձամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար քեռի Մեվլյուդից: Արմենպրեսը կթարգմանի, առայժմ

Ներկայի մասին: Կարեւորը նաեւ 660 000 հայ մարդն է, որ կողմնակից է հայրենիքի նոր հատվածների եւ ազգային նկարագրի կորստյան՝ յաղլի քյաբաբի կապուտին տվող ծխի դիմաց: Նրանց թառլան խաթեր, պետական օրհներգը ձեզ ծանոթ «Դուխով» քրդի լոլոն է լինելու: Ձեր այբուբենը՝ վրացական: Լեզուն՝ թուրքերեն: Հավատքը՝ ռուսական:

Քաղկոմիսար Ա. (Աղրը*) Միրզոյան. «Ցեղասպանությունը պատմական փաստ է»

Բանագնաց Սերդար Քըլըչ. «Մեր ընդհանուր անցյալը պատմական զրույցների նյութ կարող է լինել»

Ինչ է լինելու ՀՀ մնացած քաղաքացիների ճակատագիրը: Հարցնենք 660 000-ին, նրանց պե՞տք են մնացածները: Անշուշտ՝ ոչ, քանի որ մնացածները թուրք են: Մեզ այդպիսի «թուրքեր», սակայն, նույնպես պետք չեն: Ճաշակի հարց է. մորթել, թե դիակիզման ծախսերից խուսափելու համար առանց ունեցվածքի քշել Ռուսաստաններ, որ ռուսները նորից փրկեն: Փաշինյանը վաղուց է երազում մի հանրաքվե անցկացնել: Խնդրեմ, թող հարցնի, ինչն են նախընտրում: Սրբությամբ կկատարենք մեր պարտքը «թափառական անհայրենիք խմբերի» հանդեպ, ինչպես կատարեցինք 1915-ին: Ռեջեբ-պապիկի ասածը՝ ասած է:

Ի դեպ, կամաց-կամաց արժե մոռանալ Նիկոլին, նա իր անելիքը սեպտեմբեր 27-ին ու նոյեմբերի 9-ին արել է 100 տոկոսով, հոգնել է ու խամրել: Ես էլ եմ ժամանակավոր, Ռեջեբ-պապին ձեզ համար լավ կառավարիչ ունի, անունը Սերդար Քըլըչ: Թող ինձ ներեն ռուս եղբայրները, բայց նրանց Սերյոժան Սերդարի համեմատ յոնջա է: Իսկ «անմոռուկ», ի տարբերություն նիկոլականների, նրա բաճկոնին իմի պես եւս կլինի՝ իբրեւ անցած-գնացածի նշան եւ հիշեցում, որ ապագա կա:

Լուսանկարում՝ Մեվլյուդ Չավուշօղլուն, կոլաժ, որպեսզի Փաշինյանը իրեն միայնակ չզգա

*) հայտնաբերվել է Ա.Միրզոյանի իսկական ծննդականը՝ լերան միակ ճիշտ, թուրքերեն «Աղրը» նշումով

lragir.am

Please enter a valid URL