Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, չպատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:
Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին բանակի վերակազմավորման, պատերազմից հետո բանակի բարեփոխումների, սպառազինվելու վերաբերյալ, որոնց Սուրեն Պապիկյանն միայն ասաց. «Դրա մասին Ազգային ժողովում կխոսեմ»:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում էլ չի խոսում, նա արձագանքեց. «Կգամ կխոսեմ, օրինագծերը կբերեմ»:
Ինչ վերաբերում է իր հարսանիքից հետո բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելուն, նա ասաց. «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: