Search
Close this search box.

Չեն թողնում զորքը կռվի, սարսափում են, որ կարող է կռվեն ու հաղթեն

Հանուն Հադրութի հկ նախագահ Լեւոն Հայրյանն ասում է, որ Սյունիքի մարզում իշխանությունները չեն թողնում զորքը կռվի, որովհետեի կարող է հանկարծ կռվել ու հաղթել։ Եթե նախկինները վախենում էին հաղթանակից, ներկայիս իշխանությունը սարսափում է դրանից, ասում է Լեւոն Հայրյանը։

5 հազար զոհ տված, ներսից ու դրսից քայքայիչ քարոզչության ու գործողությունների մամլիչի տակ, չթռչող-չկրակող զենքերով, օդը գլխին բացված, քաղաքական թիկունքը մերկ հայկական բանակը պատերազմ 2020-ին ջարդեց թուրքերի ողնաշարը, բաց պահելով Հայաստանի քաղաքական իրավունքների ու պահանջների դուռը։

Ինչ կատարվեց հետո․ նոյեմբերի 9-ին ժամանակավոր նահանջ, թե կապիտուլյացիա, պահանջների առաջադրում միջազգային հանրությանը եւ հանցագործ եռյակին, թե ողբ ու կական ու պատերազմի արդյունքների ու հանցագործ եռյակի ծրագրերին համակերպում․ պատասխանը բոլորի աչքի առաջ է։

Հաղթանակը ծանր բան է՝ իրավունքի գիտակցում, գիտելիքներ ու իրավաքաղաքական հստակ հայեցակարգեր է պահանջում, քթից այն կողմ տեսնելու կարողություն, միջազգային քաղաքականության մեջ դերակատարության ստանձնում։ Պարտությունն այդ հատկանիշների, քաղաքական իրավունքների ու սուբյեկտության բացակայության «ալիբին» է։ Ներքաղաքական ողորմելի «բանավեճերը» խորհրդարանում, մեդիա-քաղաքագիտական շրջանակներում դրա վկայությունն են։

Ողբ ու հիստերիա, խաչքարեր եւ հիշատակի միջոցառումներ, Քրիստոսի 33 մետրանոց արձան, միով բանիվ՝ ծիսական-համայնքային գոյության երազանք։

Սովորական ազգի, մեզնից ոչինչ կախված չէ «գաղափարաբանությունը» խորն արմատներ ունի եւ իրականացվում է ներկայիս կառավարության կողմից՝ թշնամական ուժերի լայն աջակցությամբ։ Դա ենթադրում է «բացվող ճանապարհների, պղինձ ծախելու, փառատոններ անելու» երանելի ռեզերվացիան՝ ժողովրդի բոլոր այն հատկանիշներն ու բնազդները վերացնելու միջոցով, որոնք բնորոշ են «ոչ սովորական», այսինքն՝ քաղաքական ազգին։

Բանակի 30-ամյակի միջոցառումները հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, տեղեկացրել են ՊՆ-ից։ Գուցե լավն էլ դա է՝ քպ-ական խեղկատակների՝ բանակի վերաբերյալ հերթական ապուշությունները չլսելու առումով։ Օրինակ՝ բանակը տարածքներ գրավելու առաջադրանք չունի, օրերս հերթական անգամ թուրքերին խոստացել էր վարչապետը։
lragir.am

Please enter a valid URL