Search
Close this search box.

Շարունակում ենք սերտորեն աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, նախարարության մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադերբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծմանը:

«Շարունակում ենք սերտորեն աշխատել գործընկերների հետ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների՝ ընդունած հայտարարության իրագործման ուղղությամբ, որով այդ թվում նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ:

Վստահ եմ, որ սահմանազատման գործընթացի մեկնակը կկանխի սահմանային միջադեպերը և ընդհանուր առմամբ կարևոր ներդրում կունենա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Առարկայական շփումների իրականացում ենք ծրագրում, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Please enter a valid URL