Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը։
«Անմիջապես տեղեկացրել ենք խաղաղապահ զորքի հրամանատարությանը, տուժածներ չկան, տվյալ պահին իրավիճակը հանգիստ է»,- նշեց նա։
Սարումյանի խոսքով՝ կրակոցներ արձակվում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրի ուղղությամբ։
Նշենք, որ ադրբեջանցիներն արդեն երկար ժամանակ է, որ տարբեր սադրանքների միջոցով փորձում են ազդել արցախահայության հոգեբանական վիճակի վրա։