Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ ավելի լավ են սկսել ապրել՝ անկախ թանկացումներից․ նախարար Քերոբյան

Տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները։

«Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, բացի այդ՝ հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս, Քերոբյանն արձագանքեց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։

Please enter a valid URL