Ձեզ եմ դիմում կանխելու ՀՀ ԿԳՄՍ-Նախարարության ԳԿ-ի կողմից ակնհայտ պետական վնասարարության բնույթ ստացած գիտության ավերումը, որի մասին բազմաթիվ անգամ ահազանգվել է ոչ միայն իմ և մյուս առաջատար գիտնականների այլև երկրի գիտության ճակատագրով շահագրգիռ այլ քաղաքացիների կողմից , սակայն այն դուրս է մնացել երկրի իրավական մարմիների ուշադրությունից: Արդյունքում, ՀՀ չունենալով իր գիտական ներուժին համապատասխան գիտապաշտպանական համակարգ, թշնամուն հաջողվել է իր գիտատեխնիկական մակարդակով աղետի ենթարկել մեր երկիրը:
Օգտվելով իշխանությունների կողմից գիտության նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքից, և խմբակային սկզբունքով ընտրված ու գիտության հետ իրական կապ չունեցող ԳԿ-ի ներկայիս նախագահը շարունակում է իր նախկին ղեկավարից ժառանգված գիտության ֆինանսական միջոցների խմբակային թալանը արդեն աննախադեպ սանձարձակությամբ:
Պարզելու համար ԳԿ-ի ակնհայտ պետական վնասարարության բնույթը բավական է միայն ստուգել այն ակնհայտ անօրինականությունների շարքը, որոնց պատճառով ներկայումս լուծարված վիճաում է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջտարածաշրջանային Բժշկագիտության և հետբուհական կրթության համակարգող Բշկակենսագիտկան միջազգային հետբուհական կենտրոնը, որի միջազգային ակտիվության մասնի կարելի է ծանոթանալ www.biophys.am կայքից:
Անհրաժեշտության դեքում, ԳԿ-ի գիտության ավերումների այլ լրացուցիչ օրինակներ կտրամադրի Դատախազությանը հրապարակման ոչ ենթակա բնգավառներից:
Պրոֆեսոր Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ
Կենսաֆիզիկայի, Կենսատեխնոլոգիայի և Շրջական Միջավայրի Անվտանգության մասնագիտություններով գիտության և հետբուհական կրթության միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցի ղեկավար: