Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում։ Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման դեպքերին, այն տատանվում է 5-6 տոկոսի շրջանակներում։ Այսինքն` հիվանդացածների միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը, կարելի է ասել, միակ ուրախալի լուրն է»,– ասաց նախարարը։
Ավանեյանը մեկնաբանությամբ` հոսպիտալացման դեպքերի ցածր թվին նպաստում են ինչպես պատվաստումները, այնպես էլ շտամի առանձնահատկությունները։
Առողջապահության նախարարի դիտարկմամբ` վարակված քաղաքացիները հիմնականում օմիկրոնը տանում են ասիմպտոմ կամ հարբուխի տեսքով։
Չնայած դրան` նախարարը վստահեցրեց, որ կորոնավիրուսի բուժման մեջ ընդգրկված 6 հիվանդանոցներում անհրաժեշտության դեպքում կավելացվի մահճակալային ֆոնդը։
Ինչ վերաբերւմ է պատվաստումներին, նախարարը հայտնեց, որ պաշտոնական տվյալներով` ՀՀ բնակչության 45.3 տոկոսն այս պահին ստացել են առաջին դեղաչափը, 37 տկոսը` երկրորդը։
Հայաստանն ապահովված է անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով։
Ոլորտի պատասխանատուներին անհանգստացնւմ է միայն տարեց բնակչության պատվաստումների ցածր մակարդակը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ «65+» տարիքային խմբի քաղաքացիների միայն 19 տոկոսն է պատվաստված։