Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Մեկնարկել է Արցախի Մարտունու շրջանի հարակից գյուղերի և Ճարտար գյուղի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնական համակարգի կառուցումը։ Աշխատանքներն իրականացվում են ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քանի որ տվյալ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` խնդրելով ապահովել աշխատանքների անվտանգությունը։ Այս փուլում բանվորները ջրի ստացման համար հորատանցքեր են փորում։ Բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում», – հայտնել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Գապեևը։

Մասնագետ Արարատ Գևորգյանն իր հերթին նշել է, որ նոր խողովակ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բնակավայրերում ջրի պակաս կա։ Նա երախտագիտություն է հայտնել խաղաղապահներին աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։

Բոլոր աշխատանքները` ջրատար համակարգերի և ջրամատակարարման արտաքին ցանցերի մոնտաժումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ։
2022 թվականի սկզբին ռուս խաղաղապահները ԼՂ–ում ապահովել են ավելի քան 30 միջոցառումների անվտանգությունը։

Please enter a valid URL