Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) ազատ արձակվեց կալանքից։

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման փոխարեն կիրառվեց չհեռանալու մասին ստորագրություն եւ գրավ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։

Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն տարածեց այն մասին՝ իբրեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում եւ իշխանությունն են յուրացնում։ 2021 թվականի դեկտեմբեր ամսին այդ քրեական գործը կարճվեց։ Սակայն հրամանատարը մեղադրվում է նաեւ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ: Նա մի քանի ամիս է՝ կալանավորված է դեռեւս 1 տարի առաջ հարուցված քրեական գործով։

Please enter a valid URL