Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ասաց, որ ինստիտուտների ներդաշնակեցման խնդիր ունեն եւ ինչպես բուհերը գրավեցին, պարզ է, որ այնպես էլ նախագահի պաշտոնում առաջադրելու են իրենց նեղ թիմից եւ այս պայմաններում նախագահ Քոչարյանի առաջադրումը չէր կարող տեղի ունենալ», – Ագնեսսա Խամոյանը։

Please enter a valid URL