Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափոխությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։
Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։
Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ:
Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս:
Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ։
Նաիրի Սարգսյան
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»:
Սարգսյանը այս պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։