Search
Close this search box.

Փաշինյանն արագացրեց նախագահի հրաժարականը. մեծ ցնցումներ են սպասվում

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 3,5 ժամ առաջ է տեղեկացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին, բայց չի ասում, որ դա իր համար անսպասելի էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանի հրաժարականն սպասելի էր։ Ավելին՝ իր համար այն սպասելի էր մեկ ամիս առաջ, նաեւ մեկ տարի առաջ, որովհետև Փաշինյանը գիտի, որ այդ հրաժարականը նաև ինքն է արագացրել ու խթանել, իր գործունեությամբ, իր հրահանգով նաև իր քաղաքական թիմի վերաբերմունքով նախագահի ինստիտուտի նկատմամբ։

Փորձագետի դիտարկմամբ՝ արտաքին պրոցեսներ են սպասվում, և եթե Հայաստանում մեծ բողոք բարձրանա, այդ բողոքի կենտրոններից մեկն էլ կարող էր լինել նախագահը։

«Եթե բողոք կա, մարդիկ պետք է հասկանան, ում շուրջ համախմբվեն, և այդ կենտրոններից մեկն էլ պոտենցիալ կարող էր լինել Արմեն Սարգսյանը, այսինքն՝ կարող էր դառնալ դիմադրության օջախներից մեկը, և պետք էր ժամանակին չեզոքացնել»,- նշել է նա։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող քաղաքական այլ կարևոր հարցերի ևս։

Please enter a valid URL