Այս իշխանությունը ընտրություններով չի հեռանան, քանի որ շատ իշխանատենչ է, չտես: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները, հատկապես՝ Վարդենիսում և Թալինում, ցույց տվեցին, որ իշխանությունը ընտրություններով չի հեռանա.
«Օրինակ՝ Վարդենիսում նախկին քաղաքապետը բանալիները չի տալիս ընտրված համայնքապետին, Թալինում գողական «սխոդկայի և ռազբիրատի» մակարդակով են ընտրություններն ընթանում։ Պատահակն չէ, որ կարողացան ապահովել ձայների մեծամասնություն, որպեսզի ընտրվի համայնքի ղեկավար, բայց հետո հասկացան, որ անբարո բան է կատարվել»,-ասաց նա և հավելեց, որ իշխանության համար պետություն և օրենք գոյություն չունի.
«Այսօր գործում է «գագիկջհանգիրյանական» արդարադատություն, որին գումարվել է գողական շրջապատի կանոնները: Ես վստահ եմ, որ 3-4 ամիսների ընթացքում փոփոխությունն է տեղի ունենալու, լիմիտը սպառվել է պոպուլիզմի և այն ամենի, ինչով իրենք զբաղվել են»,-ասաց Հակոբյանը:
Ըստ նրա՝ ՔՊ-ական պատգամավորներն այլևս անհատներ չեն.
«Նիկոլ Փաշինյանն առգրավել է նրանց բոլորի քաղաքական անձնագրերը, նրանք այլևս անհատներ չեն: Այսօրվա միջադեպն էլ, որ տեղի ունեցավ, այդ գողացված անձնագրերի հետևանք էր, որովհետև նրանց ասվել էր, որ պետք է պրովոկացիա անեին»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: