Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդ մատդ քամագդ կմտցնեմ», «Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ», «էշը դու ես, ոչխար», «էշից էլ չես տարբերվում, անասուն»․ ի՞նչ է կատարվում ԱԺ-ում

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՀՌՀ անդամի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկումն ընթացավ լարված մթնոլորտում:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբիրելյանը պահանջեց, որ թեկնածուն դադարեցնի իր ելույթը, որտեղ նա քննադատում էր իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանին.

«Նարեկ Բաբայանն ինձ ասում է, թե չի հարգում իմ կենսագրությունը, և ոչ ավել ոչ պակաս ինձ վիրավորանք է հասցնում, թե ընդդիմադիր դաշտում եղել եմ « ռումբ»: Ռումբներ են բոլոր նրանք պետության համար, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն, և կարողանում են ԱԺ խցկվել որպես իրենց կնոջ օժիտ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Սիսակ Գաբիրելյանը ընդհատեց Ռուբեն Հակոբյանին և պահանջեց դադարեցնել ելույթը, Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ հանում է իր թեկնածությունը.
«Ցույց տվեք կանոնակարգի այն հոդվածը, որով դադարեցնում եք իմ ելույթը»,-ասաց Հակոբյանը, Սիսակ Գաբիրելյանն էլ արձագանքեց.« Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք».
«Իրավունք չունեք իմ ելույթը դադարեցնել, ձայնդ կտրի՛ր, վայր ընկի՛ր տեղդ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Սիսակ Գաբիրելյանի միջև վիճաբանություն սկսեց, ինչը վերածվեց ծեծկռտուքի: Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ հասցրին:

Please enter a valid URL