Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախում մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 400 միավոր ավտոմեքենայի և մոտ 1.5 հազար մարդու անվտանգ տեղաշարժը, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

ԼՂ շփման գծի երկայնքով տեղակայված 27 դիտակետերում և Լաչինի միջանցքում զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի և հրադադարի պահպանման ռեժիմի մոնիթորինգ են իրականացնում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Հավանական սադրանքներ թույլ չտալու նպատակով ստուգման են ենթակա բոլոր ավտոմեքենաները, անհրաժեշտության դեպքում դրանք նաև զննվում են, վերահսկվում է հրադադարի պահպանման ռեժիմը», – ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Կալինինը։
Զորախմբի բոլոր դիտակետերը կահավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Please enter a valid URL