Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները. «Պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը»,-Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։
Ալիևը հույս է հայտնել, որ իրանական ընկերությունները ակտիվորեն կաշխատեն «Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ՝ «Ե՛վ մայրուղու, և՛ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաև Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում»։
https://eadaily.com/ru/news/2022/01/25/aliev-pohvalil-pashinyana-za-polozhitelnye-signaly