Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծերի» տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12.000 դրամ) կատարելն է:

Հիշեցնենք, որ համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղիների սակագները հետևյալն են.

1 ժամ՝ 100 դրամ
1 օր՝ 500 դրամ
1 շաբաթ՝ 1000 դրամ
1 ամիս՝ 2000 դրամ
1 տարի՝ 12 000 դրամ

Ավագանու որոշմամբ 15 րոպեից ավելի կայանման ու չվճարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով:

Please enter a valid URL