Search
Close this search box.

Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան։

Please enter a valid URL