Search
Close this search box.

Օրենքով գողը դատի է տվել նախագահին

Օրենքով գող Կախա Շուշանաշվիլին՝ նույն ինքը Կախա Ռուսթավին, ով ցմահ բանտարկություն է կրում Ֆրանսիայում, հայց է ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ՝ պահանջելով վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Քաղաքացիությունը դադարեցնելու մասին նախագահի հրամանագիրը հիմնված էր Արդարադատության նախարարության եզրակացության վրա, որ Շուշանաշվիլին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2015 թվականին: Փաստաբանը, սակայն, պնդում է, որ այդ փաստաթուղթն իսկական չէ, քանի որ Շուշանաշվիլին այդ ժամանակ արդեն իր պատիժն էր կրում Մարսելի բանտում։

«Նա հայց է ներկայացրել դատարան։ Մենք դատարանի միջոցով պահանջում ենք չեղարկել նախագահի ստորագրած հրամանագիրը»,- հեռուստաալիքի եթերում ասել է հանցագործի դուստրը՝ Թաթիա Շուշանաշվիլին։

Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն վարույթ է ընդունել Շուշանաշվիլիի հայցը։ Ամբաստանյալ, բացի նախագահից, Արդարադատության դեպարտամենտի ծառայությունների զարգացման գործակալությունն է։

Թաթիա Շուշանաշվիլիի խոսքով՝ իր հայրը 12 տարի է՝ գտնվում է Մարսելի բանտում։ Ֆրանսիական դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2010 թվականին քրեական շրջանակներում «Լադո» մականունով հայտնի օրենքով գող Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ:

«Կախա Ռուստավսկին», ինչպես ասում է նրա դուստրը, իր պատիժը կրում է մեկուսարանում, նրա առողջական վիճակը վատանում է, ուստի նա ցանկանում է արտահանձնվել հայրենիք, իսկ դրա համար վրացական անձնագիր է անհրաժեշտ:

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ բացի Շուշանաշվիլիից, նախագահի դեմ դատական ​​հայց են ներկայացրել նաեւ այլ օրենքով գողեր։ Խոսքը հիմնականում այն ​​օրենքով գողերի մասին է, ովքեր 2013-18 թվականներին Վրաստանի դատարանների կողմից արդարացվել էին, սակայն արդարացման դատավճիռը հրապարակելուց հետո, այնուամենայնիվ, ստիպված էին լքել երկիրը:

Please enter a valid URL