NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։
Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։
Մեզ հետ զրույցում Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանն էլ ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում է Շիրինյանը բերման ենթարկվել։