Անցած 24 ժամվա ընթացքում ոչ մարտական պայմաններում երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հունվարի 22-ին Բաքվի կայազորի զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող Ասիֆ Մահարամզադեն (լուսանկարում), երկրորդ զինծառայողը՝ Ռամիլ Ռզագուլիևը ինքնասպան է եղել զինվորական հոսպիտալում։
Չի բացառվում, որ ադրբեջանական կորուստները կապված են շաբաթներ առաջ Գեղարքունիքում հայ-ադրբեջանական բախումների հետ. այդ ժամանակ Ադրբեջանը հայտնել էր 1 սպանվածի մասին, սակայն տեղեկություններ տարածվեցին, որ սպանվածների թիվը շատ է: