Search
Close this search box.

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներն ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ճանապարհի փակման հետևանքով խցանումը արդեն հասնում է 1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը:

Please enter a valid URL