Search
Close this search box.

Մանրամասներ՝ 3-րդ հարկից ցած ընկած աղջկա վիճակից

Երեւանում հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ԻՆնչպես հայտնում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։

«Աղջկա մոտ դրական դինամիկա չի նկատվում։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք»,- նշում են հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Արաբկիրի ոստիկաններն ու Երեւանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է։

Please enter a valid URL