Հայաստանում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 688 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 352399 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2679525 վերջին մեկ օրում` 1523 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8454 պացիենտ: Մեկ օրում աճել է 512-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 334394 անձ` վերջին մեկ օրում 176 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. Ընդհանուր մահացածների թիվը 8028 է: