Search
Close this search box.

Ո՞ր դեպքում Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումն ընդունված կհամարվի․ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և ապա պարզաբանել է ընթացակարգը։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով

1-ին․ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,

2-րդ․ հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է և հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Please enter a valid URL