«Ապօրինություն մինչև վերջին վայրկյանը: Հրաժարականի մասին հայտարարություն տարածած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, 2022 թվականի հունվարի 23-ին, ոչ աշխատանքային հանդիսացող կիրակի օրը, ստորագրել է հրամանագիր, որով Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը ֆիզիկապես բացակայում է երկրից, բայց հրամանագրի տեքստի վրա դրված է նրա ստորագրությունը։ Հարց է առաջանում, թե ֆիզիկապես ինչ եղանակով է իրականացվել հրամանագրի ստորագրումը՝ հանրապետությունից բացակա եղած ժամանակ», — գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: