Search
Close this search box.

Արմեն Սարգսյանը չթողեց․ փչացրեց ապոկալիպտիկան

Արմեն Սարգսյանը կտրեց էն անիմանալի երևույթի համերգի թեման։ Հայու գենն այս գիշեր պատրաստվում էր ահեղ մենամարտի։ Դեռ ինչե՜ր էինք կարդալու մեր գենի վրա կախվող ահասարսուռ վտանգի, տատուի ու շղթայակապ մատանիների գերբնականության, մեր դժբախտ ապագայի ու կորսվող սերունդների մասին։
Արմեն Սարգսյանը չթողեց։ Փչացրեց ապոկալիպտիկան։

Այս գիշեր և վաղը ցերեկը սպասեք նախագահի թեմայով աշխարհաքաղաքական վանգայության նոր փայլատակումների, նախագահական ու խորհրդարանական կառավարումների պահով նոր խոհափիլիսոփայական անդրադարձերի, համացանցը ցնցող նոր սալային շարժումների, նախագահի նորանոր թեկնածուների բոյով մեկ լուսանկարների, ապագա նախագահացուների ինքնադրսևորումների ու նման զգայացունց տեսարանների։

Ղասախստանն արդեն ակտուալ չի, ՀԱՊԿ-ից նոր բան չկա, Բայդենից ու Պուտինից էլ խեր չկա։
Իսկ Արմեն Սարգսյանի հետ ունեցած ու մի քանի տարի առաջ մեյդան հանված լուսանկարներն ու պոստերը կջնջվեն տարատեսակ թայմլայներից։

Հայ քաղաքական ու քաղաքագիտական ֆեյսամիտքը մշտարթուն է։
Իսկ իրականում, նախագահի հրաժարականի երկար տեքստում ավելի շատ չասված բան կար, քան ասված։
Աստված պահապան։

Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL