Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում ինքնասպան է եղել պետական սահմանային ծառայության զինծառայող Ռամիլ Ռզագուլիևը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով էր տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Նա բարձրացել է զինվորական հոսպիտալի շենքի վերջին հարկ և ցած նետվել այնտեղից։
Գործը նախաքննության փուլում է։