Search
Close this search box.

Անհայտ անձը մտել է տուն և սպանել երեք մարդու

ՌԴ֊ի Օմսկի մարզի Պավլոգրադսկի շրջանում անհայտ անձը մտել է տներից մեկը և սպանել երեք մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ Երկու դեռահասների հաջողվել է փախչել և օգնություն կանչել։

«Նախնական տվյալներով՝ հունվարի 22-ի առավոտյան Պավլոգրադի շրջանի Յուրիևկա գյուղի տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 2011 թվականին ծնված անչափահասի դիեր՝ դանակահարության նշաններով»,- հայտնել են դատախազությունից։

Այս փաստի առթիվ քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։ Մարդասպանին դեռ չեն հայտնաբերել։

Please enter a valid URL