Search
Close this search box.

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցեր:

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:

Please enter a valid URL